Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 12:13 14-04-2026

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ զրպարտության կապակցությամբ 13 դատական հայց է ներկայացվել․ փաստաբան

Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի հասցեին հնչած զրպարտության կապակցությամբ ներկայացվել է 13 դատական հայց։

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանի խոսքով՝ 4 հայց արդեն մերժվել է, իսկ մյուսները գտնվում են քննության փուլում։

Որպես պատասխանող կողմ ներգրավված են պատգամավորներ, «տարբեր արբանյակներ», Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը և այլք։

Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ դատարան ներկայացողները փոխում են իրենց տոնայնությունը. պնդում են, թե խոսել են էմոցիաների ազդեցության տակ և ամեն կերպ փորձում են խուսափել պատասխանատվությունից։

«Ցավոք, դատարանները, գտնվելով ճնշման տակ, համարձակություն չունեն իրերն իրենց անուններով կոչելու։ Կա մի որոշում, որտեղ դատարանը լիովին համաձայնում է մեզ հետ, բայց վերջում մերժում է հայցի բավարարումը։ Բնականաբար, այն բողոքարկվել է», - հայտնել է փաստաբանը: