Օգնեք՝ բաղնիքս սարքեմ, լողանամ, եթե չօգնեք, Ձեզ հետ Ձեր տուն կգամ. քաղաքացին՝ Փաշինյանին
Այսօր ներկուսակցական արշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Աբովյան քաղաք, որտեղ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նրան մոտեցավ մի կին՝ անձնական խնդրանքով:
«Էս թոփալ ոտիս եկել եմ Ձեզ հետ հանդիպման, ես միայնակ, պատերազմի մասնակցի մամա եմ, ամուսինս մահացած է, տղես մասնակցե լ է Շուշիի ազատագրմանը, ամուսնուս խաբեցին, տարան Ուկրաինա»,- նշեց նա:
«Խնդրում եմ օգնեք, գոնե բաղնիսս սարքեմ, լողանամ, մայրաբար խնդրում եմ, սառնամանիքի մեջ եմ ապրում»,- նշեց նա:
Փաշինյանն ասաց, որ օրենքն արգելում է, թույլ չի տալիս օգնել, այս փուլում ինքը չի կարող նյութական խոստում տալ:
«Օգնեք, ես չգիտեմ՝ չօգնեք, ես կգամ Ձեզ հետ Ձեր տուն»,- նշեց քաղաքացին:
Մանրամասները՝ տեսանյութում: