Ներքին 4 ամիս առաջ - 14:50 11-04-2026

Եթե ինձ ծեծեք, ու ես սկսեմ ձեզ ամեն ինչ տալ, պարզ ա՝ էլ չեք ծեծի. մեզ պետք ա՞ էս գնով խաղաղություն. քաղաքացին Փաշինյանին (տեսանյութ)

Լոռու մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ մի քաղաքացի մոտեցավ Փաշինյանին ու հարց ուղղեց.

«Պարո՛ն Փաշինյան, կարծում եք՝ ՀՀ-ում ուժեղ, դուխով, կամ հպարտ քաղաքացի մնացել ա՞»:

Իհարկե, լի՛քը - պատասխանեց Փաշինյանը:

Քաղաքացին վստահեցրեց, որ ինքը դուխով ու առավել ևս՝ հպարտ չէ, հատկապես՝ դրսում (արտերկրում):

Լարված երկխոսության ընթացքում Փաշինյանը փորձեց համոզել, որ յուրաքանչյուր քաղաքացի իր երկրում պիտի դուխով ու հպարտ լինի, իսկ դրսում հյուրի կարգավիճակում է:

Քաղաքացին հետաքրքրվեց նաև՝ եթե Փաշինյանին ինչ-որ բան պատահի, պիտի կռի՞վ լինի:

«Ասում եք՝ եթե ես չլինեմ, պատերազմ կլինի: Էդ խաղաղությունը, որ ժամանակավոր բերել եք, կապված ա զուտ ձեր անիձի հետ: Ձեր ասածից հետո ամեն օր աղոթում եմ, որ ձեզ բան չլինի: Բա որ ձեզ մի բան լինի, կռիվ պիտի լինի՞»:

Փաշինյանը պատասխանեց՝ «մեր կարգախոսն է՝ «Տեր կանգնիր խաղաղությանը»: Խաղաղությունը կախված ա ժողովրդից, մենք չենք ասում՝ այն կախված ա մեզնից:»

«Իսկ ո՞նց եք մտածում, մեզ պետք ա՞ էս գնով խաղաղությունը: Եթե ինձ ամեն օր ծեծեք ու ես սկսեմ ձեզ ամեն ինչ տալ, պարզ ա՝ էլ չեք ծեծի», - հակադարձեց քաղաքացին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում