Ըստ տեղեկությունների՝ այսօր՝ ապրիլի 11-ին, Քուչակ-Ապարան ճանապարհին ՆԳՆ ոստիկանության գվարդիայի՝ վթարի ենթարկված ավտոբուսը Երևանից Լոռի էր մեկնում՝ Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների ներկուսակցական քարոզարշավին հասարակական կարգ ապահովելու համար:
Քիչ առաջ
հայտնել էինք, որ ժամը 07:50-ի սահմաններում Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսը և Nissan-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է: Կա 12 վիրավոր:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։