Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 22:35 10-04-2026

Փաշինյանը հակառուսական քվեներն է գեներացնում․ մինչև Պուտինի հետ հանդիպելը՝ նա պետք է ընտրվի

«Պարզապես ուզում է ցույց տալ, թե ինքն այնքան վստահ է հաղթանակի հարցում, որ հետընտրական շրջանի համար նման ծրագրեր է պլանավորում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով հունիսի երկրորդ կեսին նախատեսված Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպմանը։

«Պուտինին նորից հանդիպելուց առաջ Փաշինյանը դեռ պետք է կարողանա վերընտրվել։ Եթե կարողանա, բնականաբար, նման հանդիպումներ պարբերաբար լինելու են։ Բայց դա դեռ հարց է՝ ընտրություններից հետո կերևա։ Եթե Փաշինյանը չկարողանա պահպանել իշխանությունը՝ չեմ կարծում, որ այդ պայմանավորվածությունն ուժի մեջ կլինի»։

Քաղաքագետն ընդգծեց նաև, որ իր մոտ տպավորությունը հակառակն է։ Փաշինյանը փորձում է հակառուսական ձայների վրա քվեներ գեներացնել։ Միաժամանակ՝ ցույց են տալիս, որ ի վիճակի են աշխատել ռուսական կողմի հետ։

Այն հարցին, թե արդյո՞ք այս հայտարարություններով փորձում են ցույց տալ, թե Ռուսաստանը աջակցում է Նիկոլ Փաշինյանին, քաղաքագետը պատասխանեց. «Չէի ասի, որ այդ հանդիպման մասին լուր տարածելով իրենք ապահովագրվում են, կամ ձայներ են փորձում հավաքել։ Հիմնական նպատակը դա է՝ ցույց տալ իրենց վստահությունը»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել էր հունիսի երկրորդ կեսին ՌԴ նախագահի հետ բարձր մակարդակով հանդիպման պայմանավորվածությունը՝ նշելով, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են «կառուցողական տրանսֆորմացիայի փուլում»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան