Օրերս ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումն, ըստ ՀՀ Արտաքին գործերի նախարարության, դրական է գնահատվել։
Ադրբեջանական մամուլում, սակայն, շրջանառվում է տեսակետ, թե հանդիպման ընթացքում քննարկվել է Սյունիքում «միջանցքի» վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը մեկնել է Սյունիք՝ հանդիպելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբեր գործիչների հետ։ Թե ինչ է քննարկվել այդ հանդիպումների ժամանակ՝ մինչ այժմ մնում է անհայտ։
Oragir.News-ը հարցում է իրականացրել Երևանի մի շարք փողոցներում՝ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները հանդիպման և դրան հաջորդած զարգացումների վերաբերյալ։
Հարցման մասնակիցները տվեցին բազմազան պատասխաններ։ Ոմանք ենթադրեցին, որ Փաշինյանը հարազատներին տեսակցելու է գնացել, որոշները չցանկացան նույնիսկ նրա անունը լսել։ Մարդկանց մի մասը նշեցին, որ չեն հետաքրքրվում քաղաքականությամբ։
Մասնավորապես՝ մի կին, լսելով Փաշինյանի անունը, արձագանքեց․ «Արա, Նիկոլ Փաշինյանին էլ թաղեմ, Ալիևին էլ, մնացածին էլ հետները»։
Մեկ այլ տղամարդ էլ նշեց․ «Նա ո՞վ ա, որ ես նրա նկատմամբ կարծիք ունենամ։ Անունը մի տվեք, ռուսերեն ասած՝ պրիդուրակը» ։
Մանրամասները՝ տեսանյութում։