Հայկական հեռուստասերիալների սիրված դերասանուհի Էլեն Սարգսյանը հաճելի անակնկալ է մատուցել իր երկրպագուներին։ Երկար սպասված նորությունը դերասանուհին հայտնել է իր սոցիալական էջերի միջոցով՝ անձնական կյանքի կարևորագույն փուլը կիսելով հետևորդների հետ։
Էլենը հրապարակել է նոր լուսանկար, որտեղ ընդգծված է նրա հղիությունը։ Լուսանկարին կից դերասանուհին նշել է, որ արդեն 6 ամսական հղի է։ Հրապարակումն աչքի է ընկնում առանձնահատուկ նրբությամբ ու զգացմունքայնությամբ՝ արտացոլելով մայրանալու սպասման այն բերկրանքը, որն այսօր ապրում է դերասանուհին։
Լուսանկարը հրապարակման առաջին իսկ րոպեներից արժանացել է հազարավոր հավանումների և ջերմ մեկնաբանությունների։ Հետևորդները, գործընկերները շտապել են շնորհավորել Էլենին՝ մաղթելով նրան անհոգ մայրություն։
Նկատենք, որ Էլեն Սարգսյանը միշտ աչքի է ընկել իր զուսպ և էլեգանտ ոճով, ինչը պահպանվել է նաև այս հրապարակման մեջ։
Լուսանկարը փոխանցում է նաև այն խաղաղությունն ու երջանկությունը, որն ուղեկցում է ապագա մայրիկին։
Ստորև ներկայացնում ենք Էլեն Սարգսյանի հրապարակած ջերմ լուսանկարը․
