Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 21:13 09-04-2026

ԿԸՀ-ն ներդնում է ընտրական ռիսկերի կառավարման թվային գործիք

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) և ՄԱԶԾ «Արտեմիս» ծրագրի հետ համատեղ իրականացնում է ընտրական վարչարարության մարմինների համար ռիսկերի կառավարման ծրագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԸՀ-ն։

Արդեն իսկ ռիսկերի կառավարում թեման ներառվել է ԿԸՀ վերապատրաստման ծրագրերում, ինչը նպաստում է ինչպես ԿԸՀ-ի, այնպես էլ այլ ընտրական մարմինների կարողությունների զարգացմանը։ Սա հնարավորություն կտա ավելի արդյունավետ և ժամանակին արձագանքել հնարավոր ռիսկերին ու ճգնաժամերին։

Ծրագրի շրջանակում ԿԸՀ-ն կդառնա առաջին ընտրական մարմինը, որը կներդնի և կկիրառի International IDEA-ի կողմից մշակված նոր թվային գործիքը՝ նախատեսված ռիսկերի գնահատման և ռիսկերի գրադարանի ստեղծման համար։

Կազմակերպած երկօրյա դասընթացի ընթացքում Շվեդիայից ժամանած International IDEA-ի ներկայացուցիչները ներկայացրել են թվային գործիքի կառուցվածքը և կիրառման մեխանիզմները։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ