Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 14:35 09-04-2026

Ընկերներս նեղացել են, բայց դա էր իմ երդումը. Հայկ Մարությանը՝ մտերիմներին մերժելու և սկզբունքների մասին

Մարությանը «Tete A Tete» հաղորդման շրջանակում անդրադարձել է իր պաշտոնավարման տարիներին ընդունած բարդ որոշումներին և մտերիմ մարդկանց հետ հարաբերությունների լարմանը։

Զրուցակիցները հիշել են մի պատմություն, երբ Մարությանի մտերիմ գործընկերուհին՝ դերասանուհի Արմինե Պողոսյանը, դիմել էր նրան խնդրանքով, սակայն ստացել էր մերժում, թեև խնդրանքը եղել էր օրենքի շրջանակներում։

Մեկնաբանելով այս և նմանատիպ այլ դեպքերը՝ Մարությանը պարզաբանել է իր դիրքորոշումը. նա նշել է, որ քաղաքապետի պաշտոնը ստանձնելիս երդվել է գործել բացառապես հանուն ժողովրդի շահի։

Նախկին քաղաքապետի խոսքով՝ իր համար անընդունելի է եղել անձնական կապերն ու ընկերական հարաբերությունները ծառայեցնել պաշտոնական լիազորություններին։ Նա խոստովանել է, որ այս խիստ սկզբունքայնության պատճառով որոշ ընկերներ նեղացել են իրենից։

«Դա ցավալի է, սակայն անխուսափելի էր։ Պետական ծառայությունը նախ և առաջ պատասխանատվություն է հանրության առաջ»,- նշել է նա։

Հայկ Մարությանը շեշտել է, որ եթե ապագայում կրկին ստանձնի պետական բարձր պաշտոն, կշարունակի գործել նույն տրամաբանությամբ։ Նրա ձևակերպմամբ՝ անձնական շահը երբեք չի կարող գերակա լինել հանրային շահից, և սա այն կարմիր գիծն է, որը նա երբեք չի հատի։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է