Արտաքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:46 08-04-2026

Էմոցիոնալ քաղաքական գործիչների խոսքերը չեմ ցանկանում մեկնաբանել. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի մասին

Զախարովան երկար ծիծաղեց, երբ նրան խնդրեցին մեկնաբանել Ալեն Սիմոնյանի հայտարարությունը:

Էմոցիոնալ քաղաքական գործիչների խոսքերը չեմ ցանկանում մեկնաբանել, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան և անզուսպ ծիծաղել է՝ պատասխանելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ հարցին:

«Սիմոնյանին անհանգստացնող գազի գների համեմատության վերաբերյալ. Հայաստանը գազը ստանում է 177,50 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այն արժե 600 դոլար։ Սրանք թվեր են, որոնք հիմնավորված են օբյեկտիվ տվյալներով: Հայաստանի ղեկավարության պարտականությունն է ապահովել իր երկրի էներգետիկ անվտանգությունը. սա ցանկացած կառավարության պարտականություններից մեկն է: Հատկապես հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով գազի շուկաներում առկա ներկայիս խառնաշփոթը»,– ճեպազրույցին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո