Արտաքին 6 ամիս առաջ - 21:24 08-04-2026

Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանի «նոր հրեշը». The Jerusalem Post

ԱՄՆ-ում գործող և Իսրայելին հարող «Foundation for Defence of Democracies» ուղեղային կենտրոնի վերլուծաբան Սինան Ջիդդին Թուրքիայի մասին հոդված է հրապարակել «The Jerusalem Post» իսրայելական թերթում:

Դրանում անդրադարձ է արվում Թուրքիայի տարածաշրջանային դերակատարությանը՝ Իրանի և դրա հետ կապ ունեցող ուժերի թուլացման ֆոնին:

Նա նշել է, որ մեծ է հավանականությունը, որ Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանի «նոր հրեշը»՝ Իրանի թուլացման ֆոնին։

Հոդվածում պնդվում է, որ Անկարան վարում է քաղաքականություն, որը կարող է վնասել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և տարածաշրջանային անվտանգության շահերին։ Նշվում է նաև, որ Թուրքիան աջակցում է ՀԱՄԱՍ-ին և թույլ է տալիս իր տարածքն օգտագործել այդ կազմակերպության գործունեության համար։

Բացի այդ, քննադատության են ենթարկվել Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը և ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացում Թուրքիայի դիրքորոշումը։ Հոդվածի վերջում ընդգծվում է, որ թեև Թուրքիան «նոր Իրան» չէ, սակայն այն այլևս չի դիտարկվում որպես ՆԱՏՕ-ի վստահելի դաշնակից չէ:

Ermeniahber

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում