Արտաքին 1 տարի առաջ - 22:35 04-04-2025

Իսրայելը, հարվածելով Սիրիային, զգուշացնում է Թուրքիային. The Jerusalem Post

Իսրայելը ապրիլի 2-ին երեկոյան մի շարք օդային հարվածներ է հասցրել Սիրիային: Կարճ ժամանակ անց իսրայելցի նախարարներից հայտարարություններ եղան Սիրիայում Թուրքիայի ներկայությունից իրենց մտահոգության մասին: Արտաքին գործերի նախարարությունը արձագանքեց իսրայելական նախարարների հայտարարություններին:

Իսրայելական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Համայի ռազմական օդանավակայանը, Հոմսի T4 ռազմական օդանավակայանը և մայրաքաղաք Դամասկոսի շրջանում ռազմական ենթակառուցվածքները: Իրականացվել է առնվազն 14 օդային հարված:

Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ հարձակումների հետևանքով զոհվել է 9 մարդ: Իսրայելական բանակը հաստատել է հարձակումները՝ նշելով, որ թիրախավորվել են Ասադի ռեժիմից մնացած ենթակառուցվածքները և զենքերը:

«The Jerusalem Post» թերթի հետ զրուցած իսրայելցի պաշտոնյան պնդել է, որ վերջին օդային ռմբակոծման հիմնական նպատակը Թուրքիային ուղերձ հղելն էր․ այն է՝ «Սիրիայում ռազմական բազաներ մի՛ հիմնեք և մի՛ միջամտեք Իսրայելի գործունեությանը այդ երկրում»:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է. «Օդուժի գործողությունները T4-ի, Համայի և Դամասկոսի ուղղությամբ պարունակում են հստակ ուղերձ և զգուշացում ապագայի համար»:

Իսկ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ մտահոգված են տարածաշրջանում, հատկապես Սիրիայում և Լիբանանում, Թուրքիայի խաղացած դերից:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի