Աշոցքի շրջանի լեռնային Սիզավետ գյուղը, որը Գյումրիից 44 կմ հեռավորության վրա է, կանգնած է խոր խնդիրների առջև։ Նախկինում կոչվել է Ծաղկաշեն, Կորաղբյուր, Ցախկաշեն, Քոռաղբյուր և Քոռբուլաղ։
Գյուղի երիտասարդները հեռանում են, ծնունդները քիչ են, իսկ աղջիկներն ամուսնանալու համար ավելի հաճախ ընտրում են քաղաքները։ Արդյունքում Սիզավետը կանգնած է ոչ միայն թվերով նվազեցման, այլև սոցիալական խնդիրների առաջ՝ լեռներում ընտանիքների գոյությունը վեր է ամուր, իսկ ապագան՝ անհանգստացնող։
«Աղջիկները ամուսնանալու համար սովորաբար հեռանում են, ու հիմա գյուղում հազվադեպ է նոր ընտանիք տեսնել»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է Կարինե Պողոսյանը։
Գյուղում շատ են չամուսնացած տղաները, ինչը ծնողների համար մտահոգիչ է, իսկ տղաներն էլ կատակում են. «Չեն գալիս, թող չգան...»։
Տեղացիների խոսքով՝ գյուղում խնդիրները բազմազան են՝ ոռոգման ջրից մինչև ենթակառուցվածքների անբավարարություն։ «Նոր տուն կառուցելը կամ որևէ գործ անել դժվար է, երբ երիտասարդները չեն մնում»,- նշում են սիզավետցիները։
Մեկ այլ գյուղացի էլ ասում է. «Անհնար է աշխատանք գտնել, խնդիրները շատ են՝ ոռոգման ջրից մինչև ենթակառուցվածքներ։ Ու երբ ամեն ինչ դժվար է, երիտասարդները պարզապես չեն մնում»։
Սիզավետում տարեցտարի ավելացել է նաև փակ դռների թիվը. գյուղացիների մի մասը քաղաք են տեղափոխվել, իսկ մյուսներն էլ արտերկիր։