Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:54 16-01-2023

Մենք վերադարձել ենք 1800-ականների նիստուկացին․ ծնողները չեն թողնում՝ աղջիկները Ֆիզկուլտուրայի դասին մասնակցեն

«Դոպինգի կարիք զգացվում, երբ մարզիկները թերի են պատրաստվում, իսկ մարզիկները որ թերի չպատրաստվեն, պետք է հիմքից լավ լինի: Հիմքերն էլ, կարծում եմ՝ ինձանից լավ գիտեք, դպրոցում առաջին դասարանից ֆիզկուլտուրայով ճիշտ զբաղվելն է։ Ցավոք սրտի, հայաստանյան դպրոցների զգալի մասում ֆիզկուլտուրան մղվել է հետին պլան։ Մի տեղ ասում են, որ ձմռանը դահլիճ չունեն, մի տեղ ասում են՝ ասֆալտի վրա լավ չէ, մի տեղ ասում են՝ ծնողները չեն թողնում, որ աղջիկները ֆիզկուլտուրային մասնակցեն: Այսինքն, մենք վերադարձել ենք 1800-ականների նիստ ու կացին»,- այսօր ԱԺ-ում դիմելով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հարցնելով՝ ի՞նչ են անում որպեսզի վերադառնանք գոնե 1980-ականների մակարդակին, երբ դպրոցում ֆիզկուլտուրայի դասավանդումը պարտադիր էր և որևէ մեկի մտքով չէր անցնում, որ ֆիզկուլտուրայի փոխարեն կարող են մաթեմատիկա կամ աշխարհագրություն պարապել։

Ի պատասխան Կարեն Գիլոյանը նշեց, որ այդ խնդիրն ունեն այս պահին և շատ դպրոցներում ֆիզկուլտուրայի դահլիճների ու մարզական գույքի շատ լուրջ խնդիր կա:

«Նոր կառուցվող դպրոցներում կառավարության կողմից հայտարարված է, որ ամեն ինչ պիտի նոր լինի, այդ թվում՝ մարզական գույքը։ Բացի դրանից, մենք իրականացնում ենք զանազան ծրագրեր, որոնցով փորձում ենք ոչ միայն ֆիզկուլտուրա առարկան գրավիչ դարձնել, այլև ՕԳԳ-ն բարձրացնել։ Օրինակ, ձյունառատ տարածքներում մենք դահուկային ֆեդերացիայի հետ իրականացնում ենք ծրագիր, որի համաձայն աշակերտները ֆիզկուլտուրա առարկայի փոխարեն դահուկային սպորտով են զբաղվում։ Որոշ շրջաններում մենք ալպինիզմի ֆեդերացիայի հետ ենք համագործակցում, իրենք բարձրացնում են լեռներ, ժայռամագլցմամբ են փորձում զբաղեցնել երեխաներին։ Իսկ ժայռամագլցումն այսօր օլիմպիական մարզաձև է։ Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ունենք ծրագրեր, բազմաթիվ ծրագրեր ընթացքի մեջ են»,- ասաց Գիլոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»