Ներքին 6 ամիս առաջ - 21:35 06-04-2026

Ուշադիր փեսան․ Ալեն Սիմոնյանն ակտիվորեն «լայքում է» ընտրյալի հարազատներին

Ալեն Սիմոնյանն այս օրերին ոչ միայն իր երիտասարդ ընտրյալի՝ Անելյա Գուբրյանի սրտի տիրակալն է, այլ նաև նրա ընտանիքի բոլոր անդամների մեծ երկրպագուն։ Նշանվելուց հետո նա սկսել է սոցցանցերում ակտիվորեն հավանել իր հարսնացուի բարեկամների լուսանկարները՝ կարծես թե ցանկանալով հաճոյանալ նրանց։





Տպավորություն է՝ Ալեն Սիմոնյանն ուշադիր փեսա է, ով դժվարությամբ է զսպում հիացմունքը ընտրյալի ազգականների լուսանկարների հանդեպ։

Սակայն աճող լայքերից չարժե շատ ոգևորվել, քանի որ Սիմոնյանն ինչ անում է՝ նախևառաջ իր համար է անում. սոցհարթակներում նա իր աներոջ, աներորդու և զոքանչի լուսանկարները հավանելով՝ առաջին հերթին իր վրա է ուշադրություն հրավիրում։




Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանը նշանադրվել է դերասանուհի, մոդել Անելյա Գուբրյանի հետ։

Ըստ լուրերի՝ նրա սիրավեպը մոդելի հետ սկսվել էր դեռևս նախկին կնոջ հետ ամուսնալուծությունից առաջ։ Մամուլում, երբ բարձրաձայնվեց դրա մասին, Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հերքեց շրջանառվող լուրը, «փրփուրը բերանն առած» մեղադրեց հանրությանն ու մամուլի ներկայացուցիչներին՝ ապատեղեկատվություն տարածելու համար։

Դրանից որոշ ժամանակ անց՝ պաշտոնապես նշանադրվեց մոդելի հետ։ «Միշտ հերքել եմ, փորձել եմ փախչել իրականությունից, բայց դե եղավ՝ ինչպես եղավ»,- նշանադրությունից հետո մի առիթով ասել էր Սիմոնյանը։



Նշանադրությունից հետո հարցազրույցներից մեկում Ալեն Սիմոնյանը հերքեց նաև այն խոսակցությունները, որ Անելյայի հայրը՝ Պյոտր Գուբրյանը, ում լուսանկարները նա հիմա ակտիվորեն հավանում է, իր մտերիմ ընկերն է։

«Թեպետ ես չեմ տեսնում դրանում ոչ մի վախենալու բան, բայց սուտ է, նման բան գոյություն չունի: Ես նրա ծնողներին Երևան քաղաքից ճանաչել եմ, բայց մենք ընկերներ չենք»,- հավելել էր Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում