Ներքին 6 ամիս առաջ - 18:24 06-04-2026

Սպիտակում շնամարտեր անցկացնելու համար բերման ենթարկվածները ձերբակալվել են

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում շնամարտ կազմակերպելու դեպքով բերման ենթարկված 3 անձինք ձերբակալվել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«2026 թվականի ապրիլի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ֆիզիկական ներգործության, ինչպես նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու հոդվածներով: 3 անձ ձերբակալվել է»,- նշեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք` մարտի 5-ին համացանցում աղմկահարույց տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են 4 կանայք փորձում խոչընդոտել Սպիտակ քաղաքում անցկացվող շնամարտերը։ Մի խումբ տղամարդիկ կանանց սպառնում են, հրում, որպեսզի նրանք չմիջամտեն։

Կանայք իրենց հերթին հայտարարում են, որ շնամարտերի անցկացումը քրեորեն պատժելի արարք է, և խոստանում են դիմել ոստիկանություն։ Ապրիլի 5-ին հայտնի դարձավ, որ Սպիտակ քաղաքում շնամարտեր անցկացնելու համար 3 անձ է բերման ենթարկվել։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում