Ներքին 6 ամիս առաջ - 15:21 06-04-2026

Փաշինյանի կառավարման սկզբում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական տարբերությունը 2,5 անգամ էր, այսօր՝ 8 անգամ. Նարեկ Կարապետյան

Փաշինյանի կառավարման սկզբում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական տարբերությունը 2,5 անգամ էր, այսօր՝ արդեն 8 անգամ:

Այս մասին Շանթ ՀԸ «Հեռանկար» լրատվական ծրագրի շրջանակներում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մեզ երաշխավոր պետք չէ, ԹՐԻՓՓ-ով ունենք վկա՝ ԱՄՆ-ն, ով երաշխիք չի տալիս, ուղղակի վկա է, Ադրբեջանի հետ հարաբերությունները ինքներս կկարգավորենք: Մենք էլ ասում ենք, որ մեզ 1-ից ավելի երաշխավոր է պետք, որպեսզի ունենանք երաշխիքներ երկարատև խաղաղության:

Մեզ պետք են 1-ից ավելի երաշխավորներ, որպեսզի եթե Ադրբեջանի ղեկավարությունը մի օր որոշի նոր պահանջներ ներկայացնել ու որոշակի ազգային փոքրամասնություն Հայաստան տեղափոխելու նկրտումներ ունենա՝ կամ էլ իրավական առումով ինչ-որ շեմ անցնի, կարողանանք զսպել իրենց: Դա միջազգային դիվանագիտական գործիքակազմ է, բոլոր երկրները կիրառում են ու աշխարհի բոլոր երկրներում լավ աշխատում է: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը խաղաղության է գնում և որևէ նկրտում չունի Հայաստանի վրա, ինչու՞ չի ուզում երաշխավորներ»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա