Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:34 10-06-2022

Մեր և ադրբեջանցիների տարբերությունը, Փաշինյանի և Ալիևի համեմատությունը

Մենք Փաշինյանին պահում ենք, որ Հայաստանը հանձնի, իսկ արդբեջանցիներն Ալիևին պահում են, որ Հայաստանը գրավի: Մենք մեկ տարի առաջ տեսնում էինք, որ Արցախը գրեթե տրված է թշնամուն, մի պատառ է մնացել, որն էլ պարբերաբար կտցահարում է նույն գիշատիչը: Տեսանք, որ Արցախից հետո անցել և խուժել է Հայաստանի սահմաններից ներս ադրբեջանական զինուժը, բայց գնացինք և Փաշինյանին ընտրեցինք, որ հետևողականորեն զիջում է մեր տարածքները: Իսկ Ադրբեջանում ամեն օր բանավոր, ինքնաբուխ, առանց ընտրությունների Ալիև են ընտրում, որովհետև գրավել է Արցախի մեծ մասը և ռազմական ներկայություն ունի Հայաստանից ներս:

Մենք մուրճ ու պողպատե մանդատ տվեցինք Փաշինյանին, երբ զիջեց մեր միջպետական մայրուղու 21 կմ-ը թշնամուն, երբ հայկական գյուղերի անուններն ադրբեջաներեն հնչեցրեց, երբ ասաց, որ Սև լճի 30 տոկոսի համար հո չե՞նք կռվլու, և մեր ինչի՞ն է պետք Իշխանասարը, որի գլխին տարվա վեց ամիսը ձյուն է նստում: Իսկ Ադրբեջանում հենց մուրճ ու պողպատ էլ ընկալում են Ալիևին, որովհետև մեզնից կորզել է մեր ճանապարհը, մեր լիճը, մեր սարը, մեր գյուղերը՝ կես ու ամբողջ, արտ ու արոտավայր, գետ ու առու, մարդ ու անասուն, ինչին ձեռքը հասնում է: Սա է մեր և ադրբեջանցիների տարբերությունը և Փաշինյանի ու Ալիևի համեմատությունը:

Մենք, եթե ոչ բարձրաձայն, գոնե լուռ համերաշխությամբ հույս ենք փայփայում, որ Արցախի խնդրից ազատվելով, բանակ չունենալով, Հայաստանի տարածքներից զոհաբերելով՝ լավ կապրենք: Թեկուզ միջանց տրամադրենք, Սյունիքից ու Գեղարքունիքից տանք, և այն ամենը, ինչ ցանկանում է թշնամին, միայն թե լավ ապրենք: Իսկ ադրբեջանցին հույսով և համոզված է, որ մինչև Արցախն ու Սյունիքը, Գեղարքունիքը, վերջում էլ Երևանն իրենը չդարձնի, լավ չի ապրելու:
Մենք Փաշինյանին այնքան ժամանակ կպահենք, մինչև Արցախն ու Հայաստանը որքան հնարավոր է հանձնի: Իսկ ադրբեջանցիներն Ալիևին այնքան ժամանակ կպահեն, մինչև Արցախն ու Հայաստանը զավթի, որքան հնարավոր է:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի