Ֆեյսբուքյան «Անվտանգ սնունդ» էջում Աննա Համբարձումյան անունով օգտատերը գրառում է կատարել՝ կցելով լուսանկարներ.
Yerevan City Supermarkets -ից դեռ պատասխան եմ սպասում, 0 արձագանք։
Պատվիրել եմ միս կտրատված վիճակում, բավականին մանր կտորներ էին, ինքս էլ չեմ մանրացրել։
Պատրաստել եմ մսով ճաշ, որը նաև երեխաներիս համար էր։ Ինձ համար փոքրիկ կտոր եմ վերցնում և արդեն ծամելիս զգում եմ սուր որևէ բան, մտածեցի ոսկոր է երևի, հանեմ տեսնեմ ինչ, ԱՍԵՂ։ ԱՍԵՂ ՈՐԸ ԿԱՐՈՂ ԷՐ 4 տարեկան երեխաս ուղղակի առանց հասկանալու ԿՈՒԼ ՏԱՐ։
Շոկի մեջ եմ երեկվանից ու չեմ էլ հասկանում ոնց կարա սա հայտնվի մսի մեջ, եթե փոքր նուրբ ասեղ է։ Կենդանու համար նախատեսված չէ, ուրեմն ինչ արդեն իսկ պատրաստ մսի մե՞ջ են ներարկում ու ի՞նչ են ներակում։ Ինչ ենք մենք գնում ու տալիս մեր երեխաներին։
Ֆոտոշարք