Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:50 29-03-2024

Yerevan City-ի ծառայություններից կարող են օգտվել նաև «այլ» սեռի մարդիկ

Yerevan City սուպերմարկետների ցանցի APP-ում գրանցվելիս՝ արական և իգական սեռերից բացի կա «այլ» կատեգորիա։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Yerevan City սուպերմարկետների ցանցի գլխավոր գրասենյակ, պարզելու, թե երբվանի՞ց է գործում այս հնարավորությունը, և կա՞ն քաղաքացիներ, ովքեր նշել են «այլ» կատեգորիան։ Սակայն պաշտոնական էջում նշված հեռախոսահամարն անհասանելի էր։

Կապվեցինք օպերատորի հետ, ով մեզ հետ զրույցում խոստացավ հարցը փոխանցել իրավասու մարմիններին։

Ժամեր անց, օպերատորը նշեց, որ լրատվական կամ այլ իրավասու բաժիններից հեռախոսահամար չունեն։

Քանի որ Oragir.News-ի պարզ հարցը մնաց անպատասխան, հետևաբար՝ մնում է ենթադրել, որ Yerevan City-ի պատասխանատուները կա՛մ տեղյակ չեն այս փոփոխությունից, կա՛մ կարծում են, թե այս հարցին դրական պատասխանելով, հնարավոր է՝ վանեն ավանդապահ գնորդներին։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
22:06 Ո՞վ է ստիպել. գործարարը հրաժարվել է ՔՊ պատգամավորի դեմ հայցից, որով գումար էր պահանջում