Ներքին 2 ամիս առաջ - 11:58 04-04-2026

Իմ արևի առաջին հանդեսը. Սոնա Ռուբենյանի հուզիչ հրապարակումը

Երգչուհի Սոնա Ռուբենյանի ընտանիքում այսօր տոնական ու չափազանց հուզիչ մթնոլորտ է։ Նրա դուստրը՝ փոքրիկ Մարին, նշել է իր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ առաջին մանկապարտեզային հանդեսը։

Մայրիկներին նվիրված անակնկալ Սոնան սոցիալական էջերում կիսվել է այդ օրվա ջերմ կադրերով՝ պատմելով, որ միջոցառումը հատուկ խորհուրդ է ունեցել. այն նվիրված է եղել մայրիկներին։

«Այսօր իմ արևի առաջին հանդեսն էր ու նվիրված էր մայրիկներին։ Վայ, չգիտեմ, շատ հուզիչ էր»,- գրել է երգչուհին՝ չթաքցնելով իր հիացմունքն ու մայրական հուզմունքը։

Երգչուհու հետևորդները շտապել են շնորհավորել փոքրիկ Մարիին՝ մաղթելով նրան անհոգ մանկություն և բազում նոր բացահայտումներ։

Ամենից շատ դիտված