Ներքին 6 ամիս առաջ - 10:40 03-04-2026

Երևանի հոգեբուժարանում 48-ամյա տղամարդը փորձել է վերջ տալ կյանքին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 13-ին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժին է զանգահարել հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի հերթապահ բժիշկը և հայտնել, որ իրենց կենտրոնում ինքնասպանության փորձ է կատարվել, որը կանխվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ որտեղ պարզել են, որ նույն օրը ժամը 09։00-ի սահմաններում հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի 6-րդ ստացիոնար դատահոգեբուժական փորձագիտական բաժանմունքի բուժառու, Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Հ․-ն 2-րդ հիվանդասենյակում անհայտ առարկայով փորձել է կտրել երակները ձախ նախաբազկի հատվածում, սակայն չի հաջողվել, այնուհետև անկողնային սավանով պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել, սակայն փորձը կանխվել է հիվանդապահների կողմից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նախքան ինքնասպանության փորձ կատարելը Լաերտ Հ․-ն նույն սենյակում թողել է երկտող՝ «Ես իմ սենյակում ապրող տղեքի հետ բացարձակ խնդիրներ չեմ ունեցել» գրությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում