copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:25 22-10-2022

Այլատյացությունն այնքան խորն է, որ շատերը նախընտրում են վերջ տալ կյանքին, քան շարունակել հասարակության մեջ ապրել․ Զառա Հովհաննիսյան

Նախօրեին հայտնի դարձավ, որ Դավթաշենի կամրջից նետված տղաները ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ էին և, որ նրանցից մեկին հարազատները վտարել էին տանից։ Չնայած նրան, որ երիտասարդները արդեն մահացել էին, ինչպես նրանց այնպես էլ իրենց ընտանիքի անդամների նկատմամբ վերաբերմունքն ու արձագանքը միանշանակ չէր։ Մի մասն անգամ երիտասարդների մահանալուց հետո շարունակում են պախարակել նրանց, մյուսների անեծքների ու քննադատության թիրախում անչափահասների հարազատներն են, ովքեր վտարել էին նրանց տանից։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մեր երկրում տարբեր ֆոբիաները և այլատյացությույնը տարբեր խմբերի նկատմամբ շատ բարձր է և դա է, որ մղում է մարդկանց չխոսել իրենց խնդրի մասին, խոսելուց էլ հանդիպել այնպիսի վերաբերմունքի, որ նախընտրում են վերջ տալ կյանքին, քան շարունակել այդ հասարակության մեջ ապրել։ «Ինչ վերաբերում է ընտաանիքներին, ապա ընտանիքները նույնպես հասարակության մի մասն են ու մենք որպես իրավապաշտպաններ զբաղվում ենք բազմաթիվ նմանատիպ դրսևորումներով, որ երբ ընտանիքում մերժում են զավակին, երբ զավակը բարձրաձայնում է իր սեռական կողմնորոշման մասին, գենդերային ինքնության մասին, անգամ այլ տարբեր մոտեցումների պարագայում, մենք տեսնում ենք, որ ընտանիքը բավական կոշտ է տրամադրված, կարծես, երեխան իրենց սեփականությունը լինի, կամ երեխան պիտի լինի այնպիսին, ինչպիսին իրենք են պատկերացնում։

Մենք հասարակության մեջ այդ սեփականատիրական շեշտվածությունն, իհարկե, տեսել ենք տարբեր դրսևորումներով, անգամ անձնական կյանքի տեսանկյունից, երբ փորձում են ընտանիք կազմել , ընտանիք ստեղծել և ծնողները սկսում են դեմ կանգնել նրանց ընտրությանը, անգամ, երբ չկա սեռական կոմնորոշման խնդրի։ Բազմաթիվ են դեպքերը, երբ արգելում են ամուսնանալ կամ խանգարում են ամուսնանալուն։

Այսինքն, այդ մոտեցումը երեխայի նկատմամբ բավական անողոք է։ Երբ դիտարկում ենք, թե որքան խնդիրներ են այդ երեխաների մոտ առաջանում՝ ակնհայտ է, որ մարդիկ դժբախտանում են, երբ իրենց համար ընտրությունը կատարում են իրենց ծնողները։ Իսկ երբ արդեն խոսում են իրեց սեռական կողմնորոշման և գենդերային խնդիրների մասն՝ մերժվում են ընտանիքների կողմից և ստիպված են դուրս գալ այդ ընտանիքներից՝ չունենալով ոչ մի ապահով տարածք երկրում, քանի որ մենք գտենք, որ հասարակությունը ևս բավական վատ է տրամադրված և հասարակությունը չի փորձում հոգատար լինել այն անձանց նկատմամբ, ովքեր մերժված են իրենց ընտանիքների կողմից»։

Իրավապաշտպանն ընդգծեց, որ արդյունքում, մարդիկ հայտնվում են բավական ծանր վիճակում և այլընտրանքերը լինում են շատ քիչ։ «Այլընտրանքեր հաճախ իրավապաշտպան կազմակերպություններ են, որոնց փորձում են դիմել, բայց հայտնի է, թե դեռահասները ինչպիսի հոգեբանություն ունեն ու որքան խոցելի են։ Միայն բարեբախտություն կարող է լինել, եթե որևէ մեկը ձեռք մեկի ու օգնի նրանց այդ ծանր վիճակում»։

Նա ընդգծեց, որ երբ հասարակությունները կոշտանում են՝ նման ցնցումների միջոցով փորձ է արվում նրանց ուշքի բերել։ «Մենք հիմա տեսնում ենք, որ հասարակության մի խումբ կա, որն ասում է՝ վայ ինչու այդպես եղավ, բայց մի քանի օր հետո իրենք դա կմոռանան ու նորից իրեն ստերիոտիպային պատկերացումներով կսկսեն շարժվել, որպեսզի չտարբերեվեն ու տարբերվողների թիրախավորեն։ Այսինքն, խորքային վերագնահաում արժեքների՝ թե որն է արժեքը, օրինակ, կյանքի պահպանումը, սերը, մարդկայնությունը, այդ խորքային գնահատումը մեր հասարակության մեջ չկա։
Մենք դեռ կաղապարների գերին ենք։ Նմանատիպ ցնցումների դեպքում ոմանք զարթնում են, բայց խորքային գնահատական այդպես էլ չեն տալիս, մինչդեռ, հայ հասարակությոնը պետք է փորձի հասկանալ, թե որոնք են արժեքները»։
adv_banner

Ամենից շատ դիտված

23:18 Սուրեն Պապիկյանը՝ քավոր․ մեծ խնջույք Գյումրիում
21:12 Որտեղ է գտնվում «խաղաղության» ցանկապատը. ԱԱԾ-ի պարզաբանումը
15:08 Արմավիրի մարզում բախվել են խնամիների «Նիվան» ու «06»-ը․ 7 վիրավորներից 3-ն անչափահասներ են․ shamshyan.com
01:24 Գերմանիան հաղթեց Դանիային և դուրս եկավ հաջորդ փուլ
14:43 Գորիսում Առուշ Առուշանյանը դիմավորեց Բագրատ Սրբազանին
17:48 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վիրավորների մի մասը մասնակցում էր հարսանեկան արարողության․ shamshyan.com
12:15 Երևանում անչափահաս վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
13:45 Աննա Հակոբյանը հյուրընկալել է Փաշինյանի հետ հեծանվավազքին մասնակցած հեծանվորդներին
11:57 Սկանդալ՝ Երևանում․ ազգությամբ հնդիկ տղամարդուն ծեծի են ենթարկել , այրել uեռական օրգանը և տեսանյութն ուղարկել հարազատներին. shamshyan.com
23:50 Գերմանիա-Դանիա հանդիպումը 25 րոպեով դադարեցվեց կայծակի և կարկուտի պատճառով