Ներքին 6 ամիս առաջ - 15:06 02-04-2026

Ռուսաստան կատարած այցը հաջողված եմ համարում․ Նիկոլ Փաշինյան

Ռուսաստան կատարած այցը հաջողված եմ համարում։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Նա տեղեկացրել է, որ կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ կոնկրետ ուղղություններով, ինչպես նաև նկատվում է երկկողմ հարաբերությունների զարգացման հերթական փուլը, որոնք զարգանում են բնականոն հունով։

Մեկնաբանելով Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունները՝ Փաշինյանը վստահեցրել է, որ դրանցում որևէ սպառնալիք չի տեսել։

«Մեր խոսքերում նույնպես սպառնալիքներ չկան։ Սա բնականոն աշխատանքային գործընթաց է, որի ժամանակ կողմերը ներկայացնում են իրենց դիրքորոշումները», - նշել է նա։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան