Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:23 31-03-2026

Երկու 18 տարեկան դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, ովքեր եկեղեցում հարգանք չեն դրսևորել տասնյակ հավատացյալների նկատմամբ

Երկու 18 տարեկան դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, ովքեր եկեղեցում հարգանք չեն դրսևորել տասնյակ հավատացյալների նկատմամբ՝ իրենց համար ամենանվիրական պահին։ Իրեն հավատացյալ հայտարարողը պատարագի կեսից, մարդկանց հրելով, իր թիկնազորով ու շքախմբով, ճեղքել է մարդկանց շարքերը՝ մոռանալով, որ խոնարհ հավատացյալը նման կերպ չի վարվում եկեղեցում:

Այս մասին գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:

«Երրորդը՝ իրենց անծանոթ մարդ, չի դրսևորել «հարգանք» մեկ այլ վայրում, մեկ այլ ժամանակ այն տրանսպորտային միջոցի նկատմամբ, որով իշխանությունը տեղափոխում իր թիմակիցներին։

Տարբեր դրվագներով տարբեր մարդիկ այժմ քրեական վարույթով մեղադրյալ են։

Մեղադրանքները նախատեսում են ազատազրկում։ Այժմ քննվում է նրանցից մեկի խափանման միջոցի հարցը. միջնորդել են կալանք կիրառել:

Հենց այսպես է իրավունքը վերածվում գործիքի՝ թե՛ բացահայտ ճնշումների միջոցով, թե՛ իրավական տեխնիկայով։

Վերցվում է մի քանի դրվագ, ամեն կերպ փորձում միավորել մեկ գործի մեջ, կիրառվում է ծանր պատժամիջոց [ազատազրկում] նախատեսող հոդված, և ազդակը փոխանցվում է բոլոր մյուսներին։

Ես երկար տարիներ մասնագիտորեն զբաղվել եմ մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Ես գիտեմ տարբերությունը քրեական հետապնդման և քրեական ահաբեկման միջև։ Սա կոնկրետ քրեական ահաբեկում է:

Պետությունը, որն իշխանության դրդմամբ այսպես է կիրառում իրավունքը, հաստատում է մեկ բան․ վախենում է։

Վախենում է եկեղեցում գտնվող երիտասարդներից։ Վախենում է իրեն ուղղվող հարցերից։ Վախենում է այն քաղաքացիներից, որոնք ձևական հարգանք չեն ցուցադրում։

Մեզ պետք է այլ տրամաբանություն.

ոչ թե իշխանություն, որը պաշտպանվում է օրենքով, այլ օրենք, որը պաշտպանում է քաղաքացուն։ Այդ թվում՝ հենց իշխանությունից»,-գրել է Թաթոյանը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»