Ներքին 7 ամիս առաջ - 21:37 31-03-2026

Քաղաքապետարանը 30 օրում կպարզի՝ Freenews-ի տարածքում ապօրինի շինություն կա՞, թե՞ ոչ

Oragir.News-ը օրեր առաջ հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով պարզաբանել՝ Մյասնիկյան 1/4 հասցեում՝ FreeNews հեռուստաընկերության տարածքում ինքնակամ շինություն կա՞, թե՞ ոչ։

Հիշեցնենք՝ Oragir.News-ը գրել էր, որ նշված հասցեում գտնվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերության շենքն իր տեղեկություններով, թեպետ ձևակերպված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոր՝ Մարինա Հովհաննիսյանի անունով, սակայն իրականում պատկանում է Սիմոնյանի որդու կնքահորը՝ բիզնեսմեն Էդգար Ավագյանին։

Մեզ հայտնի էր դարձել նաև, որ հեռուստաընկերության շենքի տարածքում կա նաև ինքնակամ շինություն, որը Տիգրան Ավինյանի կողմից չի օրինականացվել և չի ստացել համապատասխան իրավական կարգավիճակ։

Ուղիղ մեկ շաբաթ անց Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանից ստացել է իր գրավոր հարցման պատասխանը․ «Տեղեկացնում ենք, որ Ձեր հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Ձեր հարցման պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»,- նշված է գրությունում։

Զարմանալի է, որ քաղաքապետարանը, հղում անելով նույն օրենքի համապատասխան դրույթին, արդեն քանիերորդ անգամ լրացուցիչ ժամկետ է պահանջում՝ տարբեր հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու համար։

Մինչդեռ նման դեպքերում տրվող պատասխանները հաճախ սահմանափակվում են ընդամենը մեկ-երկու նախադասությամբ, ինչը կասկածի տակ է դնում այդ «լրացուցիչ աշխատանքի» անհրաժեշտության ծավալը։ Ինչ վերաբերում է վերջին հարցմանը՝ Մյասնիկյան 1/4 հասցեում՝ FreeNews հեռուստաընկերության տարածքում, առկա՞ է արդյոք ինքնակամ շինություն, թե ոչ, կրկին բախվում ենք նույն իրավիճակին։

Ստացվում է, որ 7 օրը բավարար չէր նույնիսկ «այո» կամ «ոչ» հստակ պատասխան տալու համար, մինչդեռ հարցը ենթադրում էր առավել քան պարզ և հակիրճ արձագանք՝ առնվազն մեկ ամբողջական նախադասության տեսքով։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»