Ներքին 6 ամիս առաջ - 18:18 31-03-2026

Անդրադարձ է կատարվել Եվրամիություն-Հայաստան գագաթնաժողովի անցկացմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։

Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման համատեքստում։

«Ձեր այցը վկայությունն է մեր բարեկամության և սերտ համագործակցության։ Այդ բարեկամությունն ու համագործակցությունը գնալով ավելի են ամրապնդվում և ընդլայնվում, որովհետև դրանք գաղափարական հիմք ունեն։ Խոսքը վերաբերում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը։ Հատկապես վերջին տարիներին մենք հաջողություններ ենք արձանագրել հենց այդ արժեքների ամրապնդման ուղղությամբ։ Այս համատեքստում ևս շատ կարևոր է մեր համագործակցությունը և ձեր աջակցությունը»,– նշել է նախագահ Խաչատուրյանը։

Նախագահի խոսքով՝ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում առանձնահատուկ է երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի դերն ու ակտիվ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ այս հերթական այցը նոր հնարավորություններ և գաղափարներ կստեղծի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարաբերությունների զարգացման համար։

Պատվիրակության ղեկավար Էլս Վան Հոֆը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել Բելգիայի հանձնառությունը՝ նպաստել Հայաստան-Բելգիա համագործակցության զարգացմանը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին, ինչպես նաև Եվրամիություն-Հայաստան գագաթաժողովի անցկացմանը։ Երկուստեք կարևորվել է նման բարձր մակարդակի միջոցառումների դերը՝ միջազգային համագործակցության խորացման, քաղաքական երկխոսության ակտիվացման և տարածաշրջանային կայունության ամրապնդման տեսանկյունից։

Կողմերը մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների և դրանց արժեքների առաջմղման վերաբերյալ՝ ընդգծելով այս ուղղությամբ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը։

Շեշտվել է, որ Հայաստանը անշեղորեն ընթանում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով՝ հետևողականորեն ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները և ապահովելով հիմնարար ազատությունների պաշտպանությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում