Արտաքին 2 ամիս առաջ - 18:45 31-03-2026

Թուրքիայի ուղղությամբ հրթիռ չի արձակվել. Իրանի արտգործնախարարը հերքում է

Թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անհիմն է որակել Թեհրանի կողմից Թուրքիայի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին տվյալները։

Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 30–ին Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է չեզոքացվել, ինչը չորրորդ նմանատիպ միջադեպն է հակամարտության սրացումից ի վեր։

«Արաղչին Իրանի կողմից Թուրքիայի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին լուրը բացարձակ անհիմն է որակել»,- ասվում է Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Իրանցի նախարարը նաև զգուշացրել է, որ տարածաշրջանում «խաղաղության և բարեկամության թշնամիները» կարող են գործողություններ իրականացնել կեղծ դրոշի ներքո։