Ավելին 5 ամիս առաջ - 16:23 31-03-2026

Սելին Դիոնը վերադառնում է բեմ

Սելին Դիոնը, ով նախկինում հազվադեպ նյարդաբանական խանգարման պատճառով ստիպված էր դադարեցնել ելույթները, հայտարարել է համերգների շարքի մասին, որոնք նրան կվերադարձնեն բեմ: Այս մասին հայտնում է CNN-ը:

Իր ծննդյան օրվա առթիվ՝ երկուշաբթի սոցցանցերում արված հայտարարության համաձայն՝ Դիոնը, հաստատելով տարածված լուրերը, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին 10 համերգ կտա Փարիզում:

«Այս տարի ես ստանում եմ կյանքիս լավագույն ծննդյան նվերը»,- ասել է նա իր ինստագրամյան պաշտոնական էջում տեղադրված տեսանյութում:

Երգչուհին, ով երկուշաբթի դարձավ 58 տարեկան, հավելել է, որ իրեն լավ և ուժեղ է զգում՝ նույնիսկ մի փոքր պարելով տեսախցիկի առջև:

«Ես հուզված եմ, ակնհայտորեն մի փոքր նյարդայնացած, բայց ամենից շատ երախտապարտ եմ բոլորիդ: Սիրում եմ բոլորիդ. շուտով կտեսնվենք»,- ասել է նա:

Լուրերը, թե Դիոնը կրկին ելույթ է ունենալու, սկսեցին պտտվել դեռ անցյալ շաբաթ, երբ Ֆրանսիայի մայրաքաղաքում հայտնվեցին պաստառներ՝ նրա տարբեր երգերի վերնագրերով:

Կանադական La Presse պարբերականը հայտնել էր, որ գերաստղը հանդես կգա Paris La Défense Arena մարզադաշտում, որն ունի 40,000 նստատեղ:

Դրանից անմիջապես հետո Դիոնն էլ ավելի մեծ ոգևորություն առաջացրեց՝ իր ինստագրամյան էջում հրապարակելով տարբեր տարիներին Փարիզում արված լուսանկարների շարք:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի