Ներքին 6 ամիս առաջ - 14:31 31-03-2026

Սա քաղաքական հետապնդման դասական ապացույց է. Օհանյանը՝ իր նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի մասին

Արմինե Օհանյանը կարծում է, որ իր նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը հիմնավորված չէ և կրում է քաղաքական ենթատեքստ։

«Եթե թեկուզ փոքր հիմքեր լինեին, գործը կհարուցվեր, բայց այս գործում կա ավելի հետաքրքիր հանգամանք»,- նշեց նա՝ անդրադառնալով գործի հիմքերին։

Օհանյանի խոսքով՝ գործի շրջանակում իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում ձևակերպված հարցադրումները, իր գնահատմամբ, բնորոշ են իշխանության գործելաոճին։

Նա նշեց, որ փորձ է արվում պարզել՝ արդյոք ինքը կապ ունի համացանցում բռնության կոչեր տարածող անձանց հետ, ինչը, ըստ նրա, կարող է հանգեցնել տարբեր անձանց միջև նույնիսկ պատահական շփումների սխալ մեկնաբանության։

«Եթե պարզվեր, որ ես, օրինակ, Միքայել Աջապանյանի հետ մեկ անգամ շփվել եմ կամ սուրճ եմ խմել, կարող էին դա ներկայացնել որպես կազմակերպված խումբ»,- ասաց Օհանյանը։

Նա նաև ընդգծեց, որ քննիչները փորձում են պարզել իր հրապարակումների հնարավոր շահագրգռությունը՝ ներառյալ նյութական շահի, պատվիրատուի կամ դրդիչի առկայությունը։ Նրա կարծիքով՝ այս մոտեցումը նպատակ ունի ցանկացած հրապարակման մեջ պարտադիր ենթատեքստ գտնել։

«Հարցադրում են՝ կա՞ արդյոք նյութական շահագրգռություն, կա՞ պատվիրատու կամ դրդիչ, որը դրդել է գրել այդ տեքստը»,- նշեց նա։

Օհանյանը համոզված է, որ այս գործընթացը կարելի է դիտարկել որպես քաղաքական հետապնդման օրինակ՝ նշելով նաև իրավապահ համակարգի աշխատանքի արդյունավետության հարցը։

«Սա քաղաքական հետապնդման դասական ապացույց է»,- ընդգծեց նա։

Միաժամանակ, Օհանյանը հավելեց, որ, իր գնահատմամբ, նման գործերի վրա ծախսվում են զգալի ռեսուրսներ, և առկա է կանխակալ վերաբերմունք տարբեր տեսակետների նկատմամբ՝ անկախ նրանից, թե դրանք հնչեցվում են լրագրողների, խմբագիրների, հոգևորականների կամ քաղաքական գործիչների կողմից։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
19:38 Հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք. «Հայփոստը» խուսափում է պատասխանել՝ Բաքու հնարավո՞ր է նամակ ուղարկել, թե՞ ոչ