Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 12:47 31-03-2026

Արցախցիների բնակապահովման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային. Մանե Թանդիլյան

Էթնիկ զտման ենթարկված արցախցիների բնակապահովման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային: Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Ավելի քան երկու տարի է՝ իշխանությունների կողմից ներդրված «արտագաղթի ծրագիրը» արցախցիներին դնում է ծանր դրության մեջ՝ իրենց հայրենիքում բախվելով բազմաթիվ խնդիրների։

Արցախցի մեր հայրենակիցների համար բնակարանային հարցի կարգավորումը մեր առաջնահերթություններից է, և այն պետք է ունենա պարզ լուծումներ՝

1․ ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջի հանում
2․Սերտիֆիկատներով տրամադրվող գումարի զգալիորեն ավելացում։
3․ Միայնակ անձանց կամ փոքրաթիվ ընտանիքների համար բնակապահովման առանձին քաղաքականության մշակում։

Ընդ որում, մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս ընթացքում հայրենիքը ստիպված լքած արցախցի ընտանիքները վերադառնան Հայաստան՝ լիարժեք ինտեգրվելու կյանքին»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց