Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 10:28 31-03-2026

Հայաստանի խաղաղությունը հաստատվելու է ուժեղ դիվանագիտությամբ՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ

Հայաստանի խաղաղությունը հաստատվելու է ուժեղ դիվանագիտությամբ՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։

Մեզ պետք է ղեկավար, որ կունենա շատ կապեր, կհակադրվի Ադրբեջանին և առաջ կտանի հայկական շահը։ Պետք է թույլ չտանք Փաշինյանի հետ ճանապարհ անցնել։

Այդ մասին Արմենիա Հ/Ը-ին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը․

«Փաշինյանի բանակցություններով ամեն ինչ տվեցինք, զիջումները բանակցություններ չեն։

Աշխարհն այսօր երկարաժամկետ խաղաղության հարցը լուծում է կապերով։

Եթե անվտանգային երաշխիքներ չկան, չկա դիվերսիֆիկացիա, այդ ամենը միայն շոու է։

Իրական դիվերսիֆիկացիան ձեռք սեղմելը, նկարվելը չէ։ Չպետք է ոչ մի դուռ բաց թողնել։ Պետք է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, որից հետո կգա ՀՀ ինքնիշխանության մակարդակի բարձրացումը»,- նշել է նա։

Խոսելով խաղաղության երաշխիքներից՝ Կարապետյանը ընդգծել է, որ իշխանությունը խաղաղություն է խոսք տալիս առանց երաշխավորի․

«Որպեսզի չլինեն բախումներ սահմանին, Հայաստանին պետք է մեկից ավելի երաշխավոր, որպեսզի կարողանանք կառուցել երկարաժամկետ խաղաղություն։

Ադրբեջանը ինչ ցանկացել է, այս կառավարությունն արդեն տվել է։ Մեզ պետք է ուժեղ խաղաղություն, որտեղ մենք դուռը չենք բացի այլազգի տարրերի դեմ»։

Կարապետյանը շեշտել է՝ Հայաստանը պետք է ունենա սեփական ռազմական արդյունաբերություն․ «Քաղաքանակությունը չի որոշելու ռազմական նպատակահարմարությունները»։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ