Ներքին 6 ամիս առաջ - 22:28 30-03-2026

Մեր դասարանի կապող օղակն էին. երբեք որևէ միջադեպի մեջ չեն հայտնվել. դասընկերը՝ եղբայրների մասին

Դասարանցիներից մեկը, ով ինը տարի սովորել է պատարագի ընթացքում տեղի ունեցած միջադխեի հետևանքով ձերբակալված եղբայրների հետ, նշում է, որ տարածվող բացասական մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Կարող եմ ասել՝ կյանքի կեսը նրանց հետ եմ անցկացրել։ Նրանք մեր դասարանի կապող օղակն էին՝ միշտ բարի ու օգնող։ Երբևէ որևէ միջադեպի կենտրոնում չեն հայտնվել», - ասել է նա։

Նրա խոսքով՝ երկվորյակ եղբայրները եղել են առաջադիմությամբ աչքի ընկնող, օրինակելի աշակերտներ, որոնցից շատերը փորձել են օրինակ վերցնել։

Դասարանցին նաև ընդգծել է, որ նրանց հասցեին հնչող վիրավորանքները ցավոտ են ընկալվում ոչ միայն իրենց, այլև նրանց շրջապատի կողմից։

«Նրանք մեզ համար պարզապես դասընկերներ չէին, այլ եղբայրներ։ Միշտ միասնական էին և կանգնած միմյանց կողքին»,— հավելել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում