Մամուլ 3 տարի առաջ - 09:50 22-08-2023

Արցախի պաշարման օղակն ավելի է սեղմվում․ Փաստ

Փաստ օրաթերթը գրում է․

«Թշնամու կողմից Արցախի պաշարման օղակն ավելի է սեղմվում: Ադրբեջանական կողմը որոշակի գործողությունների է դիմում՝ Արցախը նաև տեղեկատվական պաշարման ենթարկելու նպատակով: Մասնավորապես, դեռ անցած շաբաթ տեղեկություն տարածվեց, որ այդ օրվա երեկոյան Բերձորի միջանցքում Ադրբեջանի տեղակայած ապօրինի հսկիչ-անցագրային կետի մոտ ադրբեջանական կողմը խափանել (կտրել) է ինտերնետ կապի օպտիկամանրաթելային մալուխը: Բացի այդ, ադրբեջանական կողմը թույլ չի տվել, որ Արցախի կապի մասնագետները ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ մոտենան և նորոգեն վնասված մալուխը: Դե, դա ինքնըստինքյան հասկանալի է. էլ ինչո՞ւ էին վնասում, որ մի հատ էլ թույլ տային մոտենալ:

Չնայած դրան, Արցախում ինտերնետ կապ որոշակի չափով դեռ կա, ինչի մասին վկայում են արցախցի օգտատերերի սոցցանցային գրառումները: Բայց այն, որ թշնամին դիմում է ու շարունակելու է դիմել որոշակի խափանարար գործողությունների՝ արտաքին աշխարհի հետ կանոնավոր հեռահաղորդակցային կապը կտրելու կամ հնարավորինս խաթարելու համար, կարծում ենք, ինքնին ենթադրվող է: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունների հանցավոր մտադրություններն ու քայլերը, կապի խափանումը այդ ոճրագործության բաղկացուցիչ տարրերից մեկն է: Ի դեպ, հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում և Արցախի տարածքում «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդումների վերահեռարձակումը դադարեցնելու մասին դեռևս հուլիսին որոշում է կայացրել ռուսական «Ռոսիա սեգոդնյա» («Ռուսաստանն այսօր») միջազգային լրատվական գործակալությունը:

Հասկանալի է, որ դա էլ իր հերթին Արցախը տեղեկատվական բլոկադայի ենթարկելուն ուղղված քայլ է: Հնարավոր է՝ նման որոշում կայացվել է ադրբեջանական կողմի ճնշման տակ, բայց դրանից նշված փաստն ավելի «թեթև» չի դառնում: Կարծում ենք, որ Ադրբեջանի կողմից Արցախը նաև տեղեկատվական, հեռահաղորդակցական բլոկադայի ենթարկելուն ուղղված ոճրագործ քայլերի վրա ևս պետք է հատուկ ուշադրություն հրավիրել: Ամեն ինչից բացի, տեղեկատվական բլոկադային ուղղված գործողությունները նաև ռազմական ագրեսիայի դիմելու նախապատրաստական քայլ կարող են ընկալվել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում