Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 10:18 30-03-2026

«Ուրախ ավտոբուս» ձևակերպումը, որպես սարկաստիկ, գուցե լավն է, ստացված է, բայց այն վերածվում է «այլանդակ ավտոբուսի», որը շատ վտանգավոր է. Հովհաննիսյան

Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը։

«Երեկվա միջադեպը կարիք ունի ավելի խորքային քննարկման։ Սա տեղավորվում է «ամեն օր՝ ավելի այլանդակ բան» իշխանության մարտավարության մեջ։ Մարդիկ հոծ բազմությամբ եկել էին տոնական պատարագի, շատ սիրուն եկեղեցական տոնի։ Նրանք այդ օրը ոչ մի այլ բան, քան պատարագը, աղոթքը, հաղորդությունը, չէին պլանավորել։ Ու հանկարծ ներս է մտնում մեկը, ով երկար ժամանակ է՝ վիրավորում է նրանց հոգևոր արժեքները, սրբությունները։ Ակնհայտ է, որ պետք է լիներ էմոցիոնալ ռեակցիա, չկառավարվող էմոցիաներ։ Մեկը, որն իր իշխանախմբի հետ միասին ծաղրում ու վիրավորում է Ամենայն հայոց Կաթողիկոսին։

Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Եկեղեցում պատարագին ներկա մարդկանց համար Վեհափառը սրբություն է։ Գալիս է մեկը, որը շինծու մեղադրանքներով կալանավորել է բարձրաստիճան հոգևորականների, որոնք այս մարդկանց համար կարևոր հեղինակություններ են։ Հատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում։

Հատուկ եկել է՝ իր ներկայությամբ սադրելու մարդկանց, որոնք ընդամենը պատարագի էին եկել։

Եկել է՝ մարդկանց վատություն անելո՞ւ։ Եկել է տոնը փչացնելո՞ւ։ Եկել է մթնոլորտը հերթական անգամ թունավորելո՞ւ։

Երբ ինքն ու իր «մի քանիսը» ծաղրում են ընդդիմության հիմնական դերակատարներին, հաստատ գիտի, չէ՞, որ նրանք ունեն շատ մեծ ընտրազանգված, և հարյուր հազարավոր քաղաքացիների համար նրանք հեղինակություններ են։ Ինքը գիտի, որ ուղիղ վիրավորում է այդ հարյուր հազարներին։ Դրանից հետո ի՞նչ ռեակցիա է սպասում։ Նույն տրամաբանությամբ, ընդդիմության լիդերներին կոպիտ վիրավորելուց հետո, կարող է վեր կենալ գնալ նրանց հանրահավաքին կամ համագումարին՝ իբր խաղաղ մասնակցելու։ Մենք սրան էլ պետք է պատրաստ լինենք։ Պետք է միասնական դիրքորոշում լինի՝ ինչպես վերաբերվել անկոչ հյուրին։

Հնարավոր չէ որևէ ընտանիքի անդամներին հրապարակայնորեն վիրավորելուց հետո գնալ խցկվել նրանց ընտանեկան միջոցառմանը։ Ո՞րն է նպատակը, ի վերջո։ Սադրա՞նքը։ Բոլոր տոներն ու ծեսերը պիտի փչացնի՞։ Միայն իր ավտոբուսո՞ւմ պիտի լինի ուրախություն։

«Ուրախ ավտոբուս» ձևակերպումը, որպես սարկաստիկ, գուցե լավն է, ստացված է, բայց այն վերածվում է «այլանդակ ավտոբուսի», որը շատ վտանգավոր է»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել