Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 19:31 29-03-2026

Նիկոլ Փաշինյանը շարքային սադրիչ է․ Հակոբ Կարապետյան

Հակոբ Կարապետյանը իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանը շարքային սադրիչ է, որը, իմանալով, որ երեկեցիներում հատկապես բազմամարդ օրերին նրա ներկայությունը մեղմ ասած, միանշանակ չի ընկալվում, վեր է կենում, իր շքախմբով գնում է եկեղեցի։ Մանավանդ քրիստոնյաների ամենասիրած տոներից մեկը՝ Ծաղկազարդը, հարամ անելու համար բացառիկ տաղանդ էր պետք։

Կա՛մ Փաշինյանը կորցրել է իրականության զգացողությունը ու կարծում է, թե կաթողիկոսի երեւանյան աթոռանիստ տաճարում իրեն պետք է դիմավորեն օվսաննաներով, կա՛մ հատուկ ցինիզմով գիտակցելով, որ խռովելու է հավատացյալներին իր ներկայությամբ, սադրել է էսօրվա միջադեպը։ Ընդ որում, սադրել է ոչ միայն իր ներկայությամբ, այլեւ իրեն ուղեկցող Ալեն Սիմոնյանի, որը շաբաթը մի հոգու ճաղերի հետեւն է ուղարկում միայն նրա համար, որ իր դեմքին ասում են ճշմարտությունը։

Հ.Գ. Հատուկ քպ-ական պրոպագանդայի համար ասեմ, որ չեմ ողջունում Փաշինյանին հարվածելու փորձ անող երիտասարդի պահվածքը։ Այդուհանդերձ, եթե կա մեկը, որին պետք է վնասազերծել ու մեկուսացնել էս հասարակությունից, Նիկոլ Փաշինյանն է, իսկ երկրորդը՝ նրա Ալեն Սիմոնյանը»։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին