Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 13:19 27-03-2026

Վիճաբանություն՝ Գեղարքունիքի մարզում․ բժիշկները պայքարում են 21-ամյա երիտասարդի կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 9-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարության հետևանքով «Մարտունու» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Գեղարքունիքի քրեական ու Մարտունու համայնքային ոստիկանները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տավրոս Ս․-ն է, ով գտնվելիս է եղել վիրահատարանում և ըստ բժիշկների ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզային քրեական վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի սկզբնամասում գործող գարեջրատանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արտյոմ Ե․-ն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածել է Տավրոս Ս․-ի որովայնին և պատճառել ծանր մարմնական վնասվածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյոր կայքում

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան