Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 09:47 27-03-2026

Պատերազմը չի պայմանավորվում մեկ անձի ընտրվելով կամ չընտրվելով. Սուրեն Սարգսյան

Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Պատերազմը չի պայմանավորվում մեկ անձի ընտրվելով կամ չընտրվելով։ Պատերազմի համար անհրաժեշտ է մի շարք գործոնների համադրություն, ինչպիսիք են տարածաշրջանային գործընթացները (Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմը և դրա ձգձգումը, Թուրքիայի գործոնի ամրապնդումը, Ռուսաստանի ազդեցության շարունակական նվազումը), Հայաստանում առկա իշխանության ինքնապաշտպանության կազմակերպման ունայնությունը, ինչպես նաև այլ հանգամանքներ։

Իրականում ԱՄՆ/Իսրայել–Իրան պատերազմից չափազանց շատ բան է կախված Ադրբեջանի ախորժակի առումով, ինչը Հայաստանի իշխանության վերարտադրման հետ ուղղակի կապ չունի։

Պատերազմ չի լինի, եթե լինի ուժեղ բանակ, հավասարակշռված դիվանագիտություն և կանխատեսելի քաղաքականություն, ինչը նշանակում է, որ իշխանության չվերարտադրվելն այս առումով ավելի նպաստավոր է:

Ինչ վերաբերում է պատերազմին, ապա այն հրահրելուց առաջ անհրաժեշտ են տասնյակ գործոնների առկայություն, մի շարք նախապայմաններ, նախապատրաստական աշխատանքներ, ակտիվ դիվանագիտական գործունեություն և բարենպաստ միջազգային իրավիճակ ու միջավայր։

Փաշինյանի չվերարտադրվելը այդ գործոններից որևէ մեկի վրա ինքնին ազդեցություն չի ունենալու։

Հետևաբար, նման ձևակերպումը լոկ մանիպուլյացիա է»։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան