Ներքին 2 ամիս առաջ - 20:19 26-03-2026

Վարդենիսում պայմանագրային զինծառայողներ են դանակահարվել. նրանք այս պահին հոսպիտալում են

Այսօր Վարդենիսի զորամասում զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է դանակահարության, գրում է MakaryanNews-ը։ Դանակահարված զինծառայողները 3–ն են, որոնք այս պահին հոսպիտալում են:

Պաշտպանության նախարարությունից հայտնեցին հետևյալը.

«Վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:

Նախաձեռնվել է վարույթ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»: