Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 11:53 26-03-2026

Իշխանության այսօրվա վարքագիծը հակառակորդի ամենամեծ երազանքի իրականացումն է․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մի պահ պատկերացրեք, որ Ադրբեջանում իշխանության լիներ մարդ, ով բառ առ բառ կկրներ մեր թեզերը և մեր գաղափարները։ Դեռ մի կողմ թողնենք դրա փաստահեն լինելը․ զուտ գնար ու դրանք բառացի կրկներ՝ Արցախի թեմայով։

Պատկերացրեք՝ այնքան ակտիվ դա քարոզեր, որ ադրբեջանական հանրության մի մասը սկսեր մտածել այնպես, ինչպես մեզ հարմար է, ինչպես մենք արդար ենք համարում, սկսեր մտածել այնպես, ինչպես մենք ենք ուզում։

Ասեք, որ դա ցանկացած պատերազմից և դրանում տարած հաղթանակից ավելի մեծ հաջողություն կլիներ։

Դա կնշանակեր հաղթել նրանց ոչ միայն մարտի դաշտում, այլև գաղափարապես։

Կոպիտ ասած՝ իշխել նրանց ուղեղների վրա․․․

Լավ կլիներ, չէ՞, մեզ համար։ Այ հենց սա է ընթանում մեր դեմ այս ընթացքում։ Դե պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․»

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան