Թուրքիան ու Ադրբեջանը միջանցքի բացման հետ կապված որոշակի առաջխաղացում ունեն. Տաթևիկ Հայրապետյան
copy image url

Թուրքիան ու Ադրբեջանը միջանցքի բացման հետ կապված որոշակի առաջխաղացում ունեն. Տաթևիկ Հայրապետյան

Խոսք 3 տարի առաջ - 12:27 01-12-2021

Սոչիում տեղի ունեցած հանդիպման, հայտարարության մեջ ՀՀ-ի համար պակասող կետերի, դրա առաջացրած հետևանքների, Բրյուսելում սպասվող դեկտեմբերի 15-ի հանդիպման մասին Oragir.News-ը զրուցեց ՀՀ Աժ 7-րդ գումարման պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

«Չնայած մեդիաաղբյուրները մեզ փոխանցում են, որ ոչ մի կարևոր բան չկա այս հայտարարության մեջ՝ ի վերջո, իրականությունն այլ էր, քանի որ ինչպես հիշում եք, երբ մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը ներթափանցեցին ՀՀ սուվերեն տարածք, դրված էր հստակ խնդիր, որ ՀՀ-ն հետագայում չի գնալու դեմարկացիայի և դելիմիտացիայի՝ առանց ադրբեջանական կողմի միջամտության։ Այսինքն՝ ուժի սպառնալիքի ներքո չպետք է գնալ նման գործընթացի։ Սա ցույց է տալիս փաստաթղթում առկա դեմարկացիայի մասին, ինչը նաև նշվեց ՌԴ նահագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Թեև հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա մինչև տարեվերջ ստեղծվող հանձնաժողովի մասին։ Եվ փաստորեն, այդ գործընթացով ուժի ուղիղ սպառնալիքի կիրառում պետք է լինի, այն դեպքում, երբ ադրբեջանական զինված ուժերը օկուպացնում են տարածքներ։ Առհասարակ, այս համատեղ հայտարարությունից ու ասուլիսից հետո բոլորը դրական էին արձագանքում այդ հայտարարություններին։ Ի վերջո, այդ թուղթը չի արտացոլում այն բոլոր պայմանավորվածությունների շղթան, որոնք ձեռք են բերվել երեք ժամ տեղի ունեցող բանակցությունների արդյունքում: Բայց Ադրբեջանի Հանրապետությունը, նախահարձակ լինելով, ողջունեց հայտարարության տեքստը, իսկ դրանից օրեր անց Աշխաբադում տեղի ունեցած հանդիպման ժամանակ էլ Թուրքիան և Ադրբեջանը շատ հստակ նշել էին, որ միջանցքի բացման հետ կապված արդեն որոշակի առաջխաղացում ունեն, իսկ միջանցքի տրամադրումը միայն Հայաստանի դիրքորոշմամբ չէ պայմանավորված, այստեղ շատ ավելի լուրջ աշխարհաքաղաքական շահեր են բախվում։ Ի վերջո, այս ամենի նպատակը ՌԴ-ի դուրսբերումն է տարածաշրջանից, ու ցավոք, այս աշխարհաքաղաքական բախումները մեր հաշվին են ընթանում։ Իմ տպավորությամբ, անգամ կան բանավոր պայմանավորվածություններ, որոնք չկային հայտարարության տեքստում։ Իսկ Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ առանձին զրույցում միայն ՌԴ նախագան է անդրադարձել Արցախին։ Իրականում շատ վտանգավոր ճանապարհ են ընտրել Արցախի հիմնահարցը փակելու համար։

Գերիների մասին, ցավոք, այո՛, անդրադարձ չեղավ, եթե հիշում եք՝ վարչապետն իր ասուլիսի ժամանակ այդ ակնարկն արեց, որ այդ հարցը կքննարկվի բրյուսելյան այցի շրջանակներում։ Ադրբեջանական կողմը շատ հետաքրքիր ու ճիշտ քայլ արեց՝ մինչև հանդիպումը վերադարձնելով մեր երկու գերուն, ու դա ներկայացրեց որպես բացառիկ հումանիզմի դրսևորում՝ ամբողջությամբ մոռացության մատնելով, որ ավելի քան մեկ տարի է՝ մեր բազմաթիվ հայրենակիցները դեռևս գտնվում են Բաքվում։ Իսկ օրինակ Իրանական կողմը՝ ժամանակին ավելի խիստ գնահատականներով, հիմա՝ մի փոքր ավելի մեղմ, բայց կրկին շեշտում է, որ տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխություն չի հանդուրժում։ Ես կասկած չունեմ, որ ադրբեջանաթուրքական տանդեմի համար հաջորդ թիրախը Իրանի Իսլամական Հանրապետությունն է։

Մեզ հետ զրույցում ադրբեջանագետն անդրադարձավ նաև Բրյուսելի՝ դեկտեմբերի 15-ին սպասվող հանդիպմանը.

«Դատելով վարչապետի ասածից՝ նախատեսվում է հումանիտար խնդիրների քննարկում: Ցավոք, այստեղ ունենք բացթողումներ, երբ գերիների հարցը ադրբեջանական ճնշման ներքո հավասարեցվեց ականապատ քարտեզների հարցին։ Միջազգային հանրությունն ամբողջությամբ սկսեց զուգահեռաբար օգտագործել դրանք: Սա եկավ, իհարկե, մեր վատ քայլերից։ Ռազմավարական առումով գերիների հարցը մենք դարձրինք շահարկման առարկա, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ դրա վերաբերյալ կար հստակ կետ․ «դու հենման կետ ունես, երբ մտնում ես Ադրբեջանի թելադրած այդ դիսկուսի մեջ, իսկ նրանք դա պատահական չնետեցին դաշտ, ակամայից հարցը տեղափոխում ես այլ հարթություն»»,- ասաց նա։

«Անկեղծ, չեմ ցանկանում վատ կանխատեսումներով զբաղվել, բայց, ցավոք, գրեթե վստահ եմ, որ մենք այս պայմաններում սահմանին նոր էսկալացիաներ ենք ունենալու։ Այսինքն՝ հստակ ռազմավարության, ճշգրիտ քայլերի բացակայության պարագայում որևէ լավ բան չենք կարող ակնկալել»,- եզրափակեց նա։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC