Նախօրեին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանն ասել է, թե վարչապետը արդեն մի ամիս է փողոցում է, առաջարկում է Ռոբերտ Քոչարյանն էլ դուրս գա ուղիղ եթերում շփվի մարդկանդ հետ։ Դիտարկմանը, թե ռեյտինգի խնդիր ունի՞ Փաշինյանը, ինչու եք անհանգստացած՝ Սիմոնյանը պատասխանեց. «Գուցե ռեյտինգի խնդիր ունի, իսկ Քոչարյանն ընդհանրապես ռեյտինգ չունի։ Մենք անհանգստացած չենք, տժժում ենք, ես անձամբ տժժում եմ»։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ եք համարում, որ Ալեն Սիմոնյանը տժում է ընդդիմության վրա։ Ո՞վ է ավելի տժժալու իրավիճակում՝ իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը»։
Հարցվածների մի մասը նշեց, որ դա սարսափելի դա սարսափելի բառապաշար է, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։
«Հարց մի տվեք հա դրանցից մեզ, զզվում ենք, դա սարսափելի բառապաշար է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա նորմալ է։ «Ձեզ համար ամեն ինչ էլ պետք է նորմալ լինի։ Ամենալավ տժժալու վիճակը ես ուզում եմ իմ համար լինի»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ժողովուրդն է տժժալու իրավիճակում։ «Անկեղծ ասած՝ չգիտեմ, բայց երևի տժժալու իրավիճակում ժողովուրդն ա»,- ասաց նա։ «Չեմ ճանաչում ոչ մեկին »,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․