Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:38 24-03-2026

Պատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի գրառումը.

Պատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին

Այս թողարկման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական կյանքի և անվտանգային միջավայրի ամենաճգնաժամային շերտերը՝ սկսած իշխանության կողմից կիրառվող պատերազմի սպառնալիքից մինչև պետական սիմվոլների ու բարոյական նորմերի արժեզրկումը։

Վերլուծության առանցքում է գործող վարչակազմի հռետորաբանությունը, որով սեփական ժողովրդին մշտական տեռորի են ենթարկում «աղետաբեր պատերազմի» հեռանկարով՝ պնդելով, թե միայն իրենց սահմանադրական մեծամասնություն է կանխում կործանումը։

Մանրամասները՝ տեսանյութում: