Ներքին 3 տարի առաջ - 22:41 16-12-2022

Ադրբեջանը ամեն առիթ գտնելու է, որ ԼՂ-ում ապրող ժողովրդին ահաբեկի․ Էդմոն Մարուքյան

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է։ Մարուքյանը խոսել է Բերձորի միջանցքի խնդրի լուծման միջազգային մեխանիզմի մասին։

«Մենք ունենք հստակ առաջարկ, մենք ուզում ենք գնալ լուծումների և այդ առաջարկը նաև Վաշինգտոնում քննարկվել էր և եղել էր նախնական համաձայնություն, որ կստեղծվի միջազգային մեխանիզմ ԼՂ-ի և Բաքվի ներկայացուցիչների միջև, որպեսզի նրանք խոսեն։ Հիմա ասում են ուզում ենք հանքում մոնիտորինգ անցկացնեն։ ՀՀ-ն առաջարկել է ընթացակարգ, որը պաշտպանվել է միջազգային հանրության կողմից և խոսակցության կեսից կրկին Ադրբեջանն ասում է, որ նման բան իրենք չեն պայմանավորվել։ Իրականությունն այն է, որ ադրբեջանցիները ամեն հանդիպման ժամանակ քննարկում են, բայց համաձայնության չեն հասնում»։

Մարուքյանը ընդգծեց, որ Ադրբեջանը ամեն առիթ գտնելու է, որ ԼՂ-ում ապրող ժողովրդին ահաբեկի, և մարդիկ դուրս գան այդտեղից։

Մարուքյանը նշեց, որ Ադրբեջանի նպատակն է ստանալ տարածք՝ առանց մարդկանց։

«Առանց Ստեփանակերտի և Բաքվի միջև խողովակի ստեղծման, որ քննարկվեն այդ խնդիրները լուծում չկա»,- ասաց Մարուքյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան