Ներքին 2 ամիս առաջ - 21:22 24-03-2026

«Toyota»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW»-ին․ վերջինը հայտնվել է դաշտում

Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Հարություն Ա․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: