Ներքին 6 ամիս առաջ - 15:59 24-03-2026

Երբ պաշտոնյան փորձում է բացատրել «Արցախ» բառը, իրականում բացատրում է իր մանրությունը. Անանյան

Արցախը բառ չէ։ Արցախը ճակատագիր է։ Երբ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող մարդը փորձում է «խելացի» համեմատություններով բացատրել, թե ինչ է նշանակում «Արցախ» բառը, իրականում բացատրում է ոչ թե բառը, այլ իր մանրությունը, ցինիզմը և արտաքին կամքին հարմարեցված լինելու իր պատրաստակամությունը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Արցախը լեզվաբանական միավոր չէ, որ դրան կարելի է մոտենալ բառարանային հեգնանքով կամ կաբինետային սառնությամբ։

Արցախը հազարավոր զոհերի արյունն է, հարյուր հազարավոր մարդկանց կորցրած տունը, և մի ամբողջ ժողովրդի կոտրված, բայց չմարած արժանապատվությունը։

Պաշտոնական ամբիոնից այդ բառը «նվազեցնելը» պարզապես անհաջող արտահայտություն չէ․ դա արժեքային ընտրություն է - հիշողության և մոռացության, արժանապատվության և հարմարավետության միջև։

Երբ պետության անունից խոսող մարդը չի զգում բառի ծանրությունը, նշանակում է՝ չի զգում նաև այն ժողովրդի ցավը, որի անունից խոսում է։ Իսկ երբ չի զգում ցավը, վաղ թե ուշ սկսում է արդարացնել նաև դրա պատճառները։

Որովհետև կան բառեր, որոնք պարզապես չեն կարելի «համեմատել»։ Դրանք կամ կրում ես՝ կամ խուսափում դրանցից։ Եվ ժողովուրդն ամեն բան տեսնում է և տալու է իր արժանի պատասխանը»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան