Ներքին 2 ամիս առաջ - 17:21 23-03-2026

Մեկ տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ

1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով՝ Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին հայտնել են Դատախազությունից։

Քրեական երկու վարույթները միացվել են: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա, որի սրտի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել։ Փոքրիկի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում էր։

Իսկ արդեն մարտի 21-ին հայտնի դարձավ, որ դաժան ծեծի ենթարկված 1 երեխան մահացել է։

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ երեխային ծեծել է խորթ մայրը. 38-ամյա կինը երեխային բռնության է ենթարկել շուրջ 1,5 ամիս։ Մարտի 18-ին նրան 2 ամսով կալանավորեցին։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
00:03 Լեոնիդ Կուչման հրաժարվել է լեհական Սպիտակ Արծվից՝ Զելենսկուն շքանշանից զրկելուց հետո
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
23:44 Վաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»