Ներքին Միտք 2 ամիս առաջ - 14:42 22-03-2026

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով․ «փախել եք Ղարաբաղից», «հայաստանցիների միլիարդներն ենք ուղարկել ձեզ»։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Նախ՝ այսպես կոչված «հայաստանցիների միլիարդները» որևէ մեկի անձնական գրպանից հանված գումարներ չեն։ Պետական բյուջեն ձևավորվում է ընդհանուր հարկային և մաքսային հոսքերից, որոնց մեջ տարիներ շարունակ իրենց զգալի բաժինն են ունեցել նաև Արցախում ձևավորված տնտեսական ակտիվությունից գոյացող մաքսատուրքերը և տարբեր հարկատեսակները։

Այսինքն՝ ներկայացնել դա որպես «միակողմանի օգնություն»՝ նշանակում է միտումնավոր խեղաթյուրել իրականությունը և հասարակությանը մատուցել կեղծ պատկեր։

Ստացվում է՝ կա երկու տարբերակ․ կամ սա տարրական անտեղյակություն է, ինչը դժվար է պատկերացնել նման պաշտոն զբաղեցնողի դեպքում, կամ գիտակցված մանիպուլյացիա՝ հանրային տրամադրություններ ձևավորելու և ատելություն գեներացնելու համար։

Երկրորդ՝ Փաշինյանի ձևավորած «մենք» և «նրանք» բաժանումը արհեստական է և խորապես վտանգավոր։ Սա ուղիղ հարված է հասարակական համերաշխությանը։

Իր խոսքում մի քանի անգամ Արցախ ասող և ինքն իրեն ուղղող Փաշինյանը և ուրիշ ոչ մեկը չի կարող իրեն թույլ տալ մատ թափ տալ ու մեղադրանքներ հնչեցնել այն մարդկանց հասցեին, ովքեր ապրել են գոյաբանական վտանգի պայմաններում և հարկադիր բռնատեղահանվել իրենց հայրենիքից։

Գրեթե մեկ տարի լիակատար շրջափակման մեջ երեխա մեծացրած, նույն հողում թշնամու հետ գոյակցելու պայմաններում ապրած կնոջը «փախուստի» մեջ մեղադրելը ոչ միայն անարդար է, այլ՝ բարոյապես անընդունելի։

Սա քաղաքական բանավեճի թեմա չէ։
Սա մարդկային արժեհամակարգի սահմանների խախտում է։
Եվ այդ սահմանը Փաշինյանը՝ իր թիմակիցներով, վաղուց արդեն հատել է»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան