Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 20:00 21-03-2026

Երիտասարդները սթափ են. նրանք կարկանդակային ընտրարշավ վարող իշխանությանը ձայն չեն տա. Մադաթյան

«Ճիշտն ասած, դժվար է հասկանալ կապը, բայց եթե նայենք խորքային իմաստով, ապա ասվածը բավականին ճիշտ է։ Եթե քվեն գողանում են, կամ գնում, ապա դա, փաստորեն, մարդու ինքնության դրսևորման իրավունքի խախտում է։ Ես ավելի քան համոզված եմ, որ երիտասարդությունն ու ուսանողները սթափ են գնահատում իրավիճակը և իրենց քվեն չեն պատրաստվում տալ գործող իշխանությանը, որը կարտոֆիլաձեթակարկանդակային ընտրարշավ է իրակականցնում։ Չեմ կարծում, որ երիտասարդներին դուր է գալիս այդ տեսարանները»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց հոգեբան, «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառանալով Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի՝ Գյումրիում՝ Շիրակի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությանը։

Ըստ ԵՄ պաշտոնյայի՝ ժողովրդավարությունն է Հայաստանը Եվրոպային մոտեցնող հիմնական արժեքը։ «Ներգրավվեք ժողովրդավարության մեջ: Ում կընտրեք՝ որոշումը ձերն է, բայց ապագան ընտրելու ազատության համար արժե պայքարել»,- կոչ էր արել ԵՄ հանձնակատարը:

Մադաթյանը նկատեց, որ ընտրակաշառքը կարող է լինել տարբեր ձևերով՝ ֆինանսական, սոցիալական խոստումների կամ այլ հիբրիդային մեխանիզմների տեսքով։ Նրա խոսքով՝ եթե ընտրակաշառքի միջոցով կրկին ձևավորվի իշխանություն, ապա դա կարող է հանգեցնել ինքնության կորստի։

«Երկրի ապագան պետք է կապել այնպիսի իշխանության հետ, որը ներկայացնում է իրական արժեքներ, այլ ոչ թե միայն սպառողական կամ նյութական շահեր։ Սովորաբար՝ քաղաքական ուժերը փորձում են հանրությանը ներկայանալ՝ ցույց տալով, թե ինչով են ուժեղ, ինչով են օգտակար և ինչ կարող են առաջարկել պետությանը»,- ասաց քաղաքական գործիչը։

Oragir.News-ի հարցին՝ արդյոք Փաշինյանին ցուցաբերվող արտաքին աջակցությունը մտահոգո՞ւմ է «Հայաստան» դաշինքին, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Եթե նկատի ունեք՝ արդյոք դա վախեցնո՞ւմ է կամ մտահոգությունների տեղիք տալի՞ս, ապա, կարծում եմ, «Հայաստան» դաշինքը նման մտավախություններ չունի։ Իհարկե, չեմ խոսում ամբողջ դաշինքի անունից, բայց որպես դրա անդամ՝ վստահ եմ, որ մենք ունենք բանիմաց, աշխատասեր և գրագետ հասարակություն, որի համար կարևոր են արժեքները՝ հայրենիքը, արժանապատվությունը։

Մենք թասիբով ազգ ենք, և համոզված եմ, որ հունիսին մեր ընտրությունը կկատարենք գիտակցված ձևով։ Ավելին ասեմ՝ սա, իմ սուբյեկտիվ կարծիքով, այն ընտրություններից է, որտեղ ընտրարշավը մեծ դեր չի ունենալու, որովհետև մարդիկ իրենց որոշումները կայացրել են դեռևս անցած աշնանից»։

Միհրդատ Մադաթյանը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն վաղուց կորցրել է իր ակտուալությունը, և վերջին մեկ-երկու տարիներին այդ ակտուալությունը գրեթե զրոյական մակարդակի վրա է։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Ձեզ գուցե հետաքրքրի