Արտաքին 5 ամիս առաջ - 22:16 20-03-2026

Թրամփը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը բացելու համար պահանջվում է պարզ ռազմական գործողություն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը գործնականում վտանգ չի ներկայացնում, հետևաբար Հորմուզի նեղուցը բացելու համար պահանջվում է պարզ ռազմական գործողություն։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի գրառումը սոցցանցի Truth Social հարթակում։

«ՆԱՏՕ-ի անդամ երկրները չէին ուզում կռվել, որպեսզի կասեցնեին Իրանի միջուկային ծրագիրը։ Այժմ այդ պայքարում մենք հաղթել ենք ռազմական առումով, և գործնականում Իրանը ոչ մի վտանգ չի ներկայացնում նրանց համար»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը։

Թրամփը հավելել է, որ երկրները բողոքում են նավթի բարձր գներից, ինչի համար ստիպված են վճարել, բայց չեն ցանկանում օգնել Հորմուզի նեղուցը բացելուն, մինչդեռ դրա համար, Թրամփի համոզմամբ, պահանջվում է պարզ ռազմական գործողություն։

«Նրանց համար դա անելը այնքան հեշտ է՝ նվազագույն ռիսկով»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում